Narek Mkrtchyan
Այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) հյուրընկալվեցի նաև աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուին։ Դարոնին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից։ Մեր առաջին շփումից արդեն հասկացա, որ գործ ունեմ առաքինի գիտնականի եւ պատասխանատու մանկավարժի հետ։ 2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։ Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոէկոնոմիկայի դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ, և, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան։
Ի զարմանս ինձ՝ բազմազբաղ գիտնականը, որն արդեն այդ տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ոչ միայն պատասխանեց, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեց նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։
Այսօր MIT-ում Դարոնի հետ ջերմությամբ հիշեցինք այդ պատմությունը։ Քննարկեցինք Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված օրակարգը, ինչպես նաև Դարոնի մյուս շաբաթ լույս տեսնող What Happened to Liberal Democracy? գիրքը։
Ուրախությամբ նշեմ, որ Դարոնը մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան։
All reactions:
5 comments
11 shares
Like
Comment
Most relevant
Rouben Indjikian
Հետաքրքիր է։ Ես էլ Դարոնին գրեցի էմեյլ 2012֊2013 երբ կարդացի իր և Ֆերգյուսոնի Why nations fail...ասելով, որ Չինաստանը ունենալով polticallily extractive institutions permitting the party to rule, gave to population economically inclusive institutions motivating economic benefit maximisation. Growth was in China not West, etc.
և նա պատասխանեց և մինչև հիմա պատասխանում է։ Կուզենաի հանդիպել
Anahit Abgar

բԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ